Բաժիններ՝

Պուտինը պլանավորում է բռնակցել Դոնբասը. Լեոն Փանեթա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զենքի ուժով զավթել է Ղրիմը և ձգտում է այդ սցենարը կրկնել Ուկրաինայի արևելքում: Այս մասին չեխական ČT24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ու ԿՀՎ-ի նախկին ղեկավար Լեոն Փանեթան:

Փանեթան կարծում է, որ ոչ միայն Ուկրաինային, այլև մյուսներին Պուտինի հասցեագրած սպառնալիքների դեպքում անհրաժեշտ է գործել արագ, գործել այնպես, որպեսզի հնարավոր լինի ագրեսիայի այդ տիպը կանգնեցնելը. «Դրա համար էլ այդքան կարևոր է, որ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ՝ թեև դա երկար է տևում:

Եթե Ռուսաստանը ցանկանում է առևտրային հարաբերություններ ունենալ այլ երկրների հետ, տնտեսապես օգնել նրանց կամ հանդիսանալ միջազգային հանրության անդամ, ապա ոչ ոք դեմ չէ դրան:

Սակայն եթե նրանք ցանկանում են միայն ոչնչացնել, գրավել մյուս երկրների տարածքները, ապա մենք կկանգնեցնենք նրանց: Այն ժամանակ, երբ թվում էր, թե «Սառը պատերազմը» մնացել է անցյալում, տպավորություն է ստեղծվում, որ մենք ունենք նոր «Սառը պատերազմ»»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում զոհվել է առնվազն 3660 մարդ, մոտ 9000 մարդ էլ վիրավորվել է: Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 420.000 մարդ հարկադրաբար լքել է իր տունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս