Ադրբեջանի իշխանությունները համաձայնվել են քաղբանտարկյալների գծով աշխատանքային խմբի վերաստեղծմանը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր նշանակված է Ադբեջանի քաղբանտարկյալների գծով աշխատանքային խմբի վերաստեղծման նիստը, որին մասնակցելու է նաև Բաքու ժամանող ԵԽ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը:
Այս մասին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ ու նրա ազգային կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլաևան: Կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ նման խումբ Ադրբեջանում ստեղծվել է 2003 թվականին և գործել է մինչև 2008 թվականը:
Աշխատանքային խմբի վերաստեղծման նիստին մասնակցելու հրավեր է ստացել նաև հետաքննող լրագարող Խադիջա Իսմայլովան: Վերջինս օգոստոսի 8-ին հրապարակել էր Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, որում ընդգրկվել էր 98 մարդ: Ներկա դրությամբ նրանցից 5-ը հայտնվել է ազատության մեջ:
Չորս քաղբանատարկյալ ազատ է արձակվել հոկտմբերի 17-ի համաներման հրամանի շնորհիվ: Նրանց թվում են հայտնվել նաև NIDA շարժման երեք ակտիվիստներ: Բացի այդ, պայմանական ազատազրկում է ստացել «Ժողովրդավարությանն աջակցում» ՀԿ-ի ղեկավար Էմիլ Մամեդովը: