Ձեր ներկայացրածը կտրտված է և համալիր մոտեցում չէ. Արծվիկ Մինասյան
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Arcvik-e1352714214260.jpg)
«Նիկոլ Փաշինյանի նախագծի մերժման ժամանակ կառավարությունը հայտարարեց, թե համալիր փաթեթ է ներկայացնելու: Ձեր ներկայացրածը կտրտված է և համալիր մոտեցում չէ»,- այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հակադարձեց, որ նախաձեռնությունը անդրադառնում է մի շարք հարկատեակների, իսկ Ն.Փաշինյանի նախաձեռնությունը միայն հողի ու գույքի հարկին էր վերաբերում:
«Համալիրությունը՝ տնտեսական գործունեության տեսանկյունից է համալիր, վերաբերում է ԱԱՀ-ին, եկամտահարկին, արտոնագրային վճարներին և այլն»,- ասաց Վ.Միրումյանը: