Քութայիսի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Մերաբիշվիլու դեմ դատավճիռը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քութայիսի Վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ է փողել երկրի նախկին վարչապետ ու ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու նկատմամբ դատավճիռը:
Խոսքը գնում է առաջին ատյանի դատարանի կողմից նրան 5 տարով ազատազրկելու մասին՝ կապված պետմիջոցները վատնելու ու ընտրողներին գնելու հետ: Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ կապված աշխատանքի, առողջության ու սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլու նկատմամբ Քութայիսի քաղաքային դատարանի որոշման հետ:
Դատախազությունը պահանջում էր 50.000 լարի (ավելի քան 28.600 դոլար) տուգանքը փոխարինել ազատազրկմամբ: Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է նախորդ տարվա մայիսի 21-ին: Նրա դեմ արդեն իսկ կայացվել է 3 դատավճիռ.
2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ակցիայի ցրման գործով՝ 4 տարի և 6 ամիս ազատազրկման, 2006 թվականին Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով՝ 3 տարվա ազատազրկման և կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով՝ 5 տարվա ազատազրկման: