Բաժիններ՝

Ուկրաինացի զինվորականները Դոնբասում կիրառել են կասետային ռումբեր. HRW

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները երկրի արևելքում ռազմական գործողությունների ժամանակ կիրառել են կասետային զինամթերք.

«Ուկրաինայի կառավարական ուժերը 2014 թվականի հոկտեմբերի սկզբին կասետային զինամթերք են կիրառել Դոնեցկ քաղաքի բնակելի շրջաններում: Բնակելի շրջաններում կասետային զինամթերքի կիրառումը հանդիսանում է պատերազմի օրենքների խախտում և ռազմական հանցանք, քանի որ այդ զենքը խոցում է առանց ընտրության»:

HRW-ի տվյալներով՝ կասետային ռումբերը կիրառվել են Ուկրաինայի հարավ-արևելքի ավելի քան 12 բնակավայրում. «Հանցանշանները վկայում են, որ Դոնեցկում կասետային զինամթերքի կիրառմամբ մի շարք հարձակումների պատասխանատվությունը կրում են ուկրաինական կառավարական ուժերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս