Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Սառնաղբյուր գյուղի մոտ. կան տուժածներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 37-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 30 OS 706 պ/հ (վարորդ` Հ. Մ., ծնվ. 1974 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 US 926 պ/հ (վարորդ` Է. Հ., ծնվ. 1957 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հանդամասում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ՀՓՋ-ի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Այվազյանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել ուղևորներ Է. Ս.-ին (ծնվ. 1990 թ.), Ա. Ս.-ին (ծնվ. 1947 թ.) և Մ. Ս.-ին (ծնվ. 1949 թ.), հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Ուղևորներ Մ. Ս.-ն և Է. Ս.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս