Բաժիններ՝

Իրանում հարձակման են ենթարկվում մեքենայի ղեկին գտնվող կանայք

The Daily Beast թերթի փոխանցմամբ՝ Իրանի Սպահան նահանգում կանայք սկսել են ենթարկվել հարձակումների՝ կապված նրա հետ, որ չարագործների կարծիքով՝ նրանք սխալմամբ են կրում հիջաբ (մահմեդական գլխաշոր):

Սովորաբար հանցագործների զոհեր են դառնում ավտոմեքենայի ղեկին նստած իրանցի կանայք: Նրանց մոտենում են մոտոցիկլավարները և նրանց երեսներին նետում թթու: Ընդհանուր առմամբ, հայտնի է ողջ Իրանում ավելի քան 10 այդպիսի դեպք:

Սպահանում մասնավորապես 6 կին դիմել է աչքերի վնասվածքներով մասնագիտացած կլինիկա: Մի շարք դեպքերում էլ կանայք ենթարկվում են ավելի սարսափազդու հարձակումների, սակայն տվյալ դեպքերում դրանց հետևանքները լինում են ավելի մեղմ, և որ դրանց նպատակը սարսափ ներշնչելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս