Բաժիններ՝

ԵՄ-ը դեռ մտադիր չէ մեղմացնել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները. Էշթոն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դեռ մտադիր չէ մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները: Այս մասին ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի երեկվա նիստից հետո հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Նա ընդգծել է, որ այդ հարցում ամեն ինչ մնում է նույնը: Էշթոնը հայտարարել է, որ չնայած Ուկրաինայում հրադադարի մասին մինսկյան համաձայնագրերի իրագործման հարցում առկա առաջընթացին՝ պետք է շատ բաներ անել:

Էշթոնը հավելել է, որ իրենք միանշանակ պայմանավորվել են, որ իրավիճակին գնահատական են տալու տեղում, և որ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի որոշակի պահեր դեռ մտահոգում են Բրյուսելին: Էշթոնը հրաժարվել է նշել պատժամիջոցների հնարավոր վերանայման ժամկետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս