Բաժիններ՝

Իրանի նախագահն այս տարի կայցելի Ադրբեջան

Интерфакс-Азербайджан-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին աշխատանքային այցով Ադրբեջան կայցելի մինչև 2015 թվականի սկիզբը: Այս մասին հայտարարել է կանանց ու ընտանեկան հարցերով Իրանի փոխնախագահ Շահինդոհտ Մովլավերդին.

«Մենք ներկայումս աշխատում ենք կանանց հարցերով Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցության փաստաթղթի վրա: Կփորձնք անել այնպես, որ այդ փաստաթուղթը ստորագրվի նախագահ Ռոուհանիի ադրբեջանական այցի ժամանակ: Մենք պատրաստվում ենք կանանց հարցերով կապերը զարգացնել մինչև երկու երկրների միջև այսօր առկա ընդլայնված տնտեսական կապերի մակարդակի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս