Բաժիններ՝

2015 թվականը Վրաստանում կարող է հայտարարվել Կանանց տարի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր իր նստավայրում ընդունել է կրոնական դավանանքների ներայացուցիչներին ու նրանց հետ քննարկել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը:

Վերջին օրերին Վրաստանում տարածվել է ընտանեկան բռնությունների իրական ալիք: Խորհրդարանն անհապաղ ուղղումներ է կատարում օրենսդրությունում, որոնք կոչված են պաշտպանել ընտանեկան բռնությունների զոհերին: Տվյալ խնդրի մասին բարձրաձայնում են իրավապաշտպանները:

Մարգվելաշվիլին հայտարարել է. «Մենք կազմում ենք ավելի երկարաժամկետ գործողությունների պլան: Կար գաղափար, որին ես աջակցել եմ: Խոսքը 2015 թվականը Կանանց տարի հայտարարելու մասին է: Կանանց հանդեպ բռնությունը շատ ծանր խնդիր է, որը պետությունն ի զորու չէ լուծել միայնակ, անհրաժեշտ է հասարակության համախմբվածությունը»:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս