«Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռն ապացուցեց, որ արդարադատությունը 2 ոտքով, հիմնավոր կաղում է»

«Կարծում եմ՝ այդ դատավճիռն է՛լ ավելի մեծացրեց անջրպետը, որ գոյություն ունի հասարակության և իշխանությունների միջև, որովհետև Շանթ Հարությունյանի գործողություններն ունեն 2 կողմ՝ կատարման եղանակով, թերևս անընդունելի է, բայց իր բովանդակությամբ դա շատ համահունչ է ժողովրդի և մեր բոլորի պահանջին, որովհետև բոլորս հասկանում են, որ այլև այսպես շարունակել չի կարելի»,- խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին՝ այսօր՝ լրագրողների հետ ահնդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարեփոխում» հ/կ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Կ. Հակոբյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանն իր վրա վերցրեց տասնյակ հազարավորների, հարյուր հազարավորների բողոքն արտահայտելու պարատականությունը. «Հոգեբանորեն, ես կարծում եմ, որ այդպիսի հոգեվիճակում, իհարկե, կդավաճանեն ներվերը, կանես քայլեր, որոնք բնական պայմաններում չես անի: Կարծում եմ՝ Շանթ Հարությունյանն ավելի հայրենասեր է, քան նրանք, ովքեր բողոքում են, բայց հեռուստացույցի դիմաց նստած: Նա իրեն զոհաբերում է հանուն Հայաստանի և հանուն Հայաստանի ապագայի: Մենք բոլորս պետք է համախմբվենք նրան պաշտպանելու համար, որովհետև նա մեզ համար է այսօր գտնվում ճաղերի հետևում»:

Կ. Հակոբյանը նկատեց, որ եթե անգամ եղել են բռության քայլեր, այնուամենայնիվ, այս մեծ բռնության համատեքստում, որը տեղի է ունենում Հայաստանում, այդպիսի պատժի չպետք է արժանանար. «Նա արդեն անկարգության համար ավելին է կրել իր պատիժը, այս դատավճիռը իսկապես մեծացնում է այն ցավալի անջրպետը, որը գոյություն ունի ժողովրդի և իշխանությունների միջև և մեկ անգամ և հաստատում է, որ մեր արդարադատությունը երկու ոտքով, հիմնավոր կաղում է: Արդարության, բովանդակության տեսանկյունից՝ Շանթ Հարությունյանը արտահայտում էր մեր բոլորի բողոքն ու անհանգստությունը Հայաստանի ապագայի նկատմամբ»:
Ըստ նրա՝ նման որոշում կայցրեցին, որովհետև իշխանությունները կտրվել են հասարակությունից:

Տեսանյութեր

Լրահոս