Բաժիններ՝

ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ հաշվի է առնվելու ԵՄ-ի փորձը. Մատվիենկո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գծով իր գործընկերների հետ հարաբերություններում հաշվի է առնելու ԵՄ-ի փորձը:

Նրա խոսքերով՝ ԵՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում կան ինտեգրացիոն բոլոր միավորումների, այդ թվում նաև ԵՄ-ի համար ընդհանուր կանոններ ու օրենքներ. «Անկասկած է, որ հետաքրքիր է Եվրոպայի փորձը, նրա դրական մասը՝ թեև խնդիրներ կան նաև ԵՄ-ում:

Կարծում եմ, որ ոչ թե տնտեսական հիմքերով, այլ քաղաքական դրդապատճառներով ԵՄ-ի նման արագ ընդլայնումը հանգեցրել է ԵՄ-ի թուլացմանն ու իրավիճակի վատթարացմանը»:

Մատվիենկոն ընդգծել է, որ ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ, օգտագործելով առկա փորձը, կա հեռանկար ու հնարավորություն՝ ստեղծելու համար ինտեգրացիոն միավորման նոր մոդել. «Չէ՞ որ (ԵՏՄ-ում) բոլոր որոշումներն ընդունվելու են կոնսենսուսի հիման վրա, այստեղ չկան ավագ եղբայրներ, չկան կրտսեր եղբայրներ»:

Մատվիենկոն վստահեցրել է, որ խոսքը չի գնում ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձի մասին. «Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԵՏՄ-ի մյուս մասնակիցները չունեն նոր միասնական պետություն ստեղծելու գաղափար, դա ժամանակակից աշխարհում անպետք և ոչ նպատակահարմար է»:

Մատվիենկոն ընդգծել է, որ ԵՏՄ-ը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և հունվարի 1-ից ՝ Հայաստան), որը միավորում է 170 միլիոն բնակիչների, մեծությամբ 8-րդ նման միավորումն է մոլորակում, և որ նրա նկատմամբ մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես մոտ գտնվող, այնպես էլ հեռավոր երկրները.

«Ստորագրվել է պայմանագիր, որը վավերացրել են խորհրդարանները: Այսօր չկա իրավական որևէ խոչընդոտ, որպեսզի ԵՏՄ-ը չգործարկվի (2015 թվականի) հունվարի 1-ից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս