ՌԴ-ը դեմ է խողովակաշարեր կառուցելու հարցում Կասպյան երկրներին արտաքին որոշումներ պարտադրելուն. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կասպից ծովով խողովակաշարար անցկացնելու հարցում հիմնական լոբբիստները եվրոպացի պաշտոնյաներն են:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է տվյալ հարցում տարածաշրջանի երկրների վզին արտաքին որոշումներ փաթաթելուն. «Կասպիցում խողովակաշարեր անցկացնելու հարցում ի հայտ են գալիս կասպյան երկրներին արտաքին որոշումներ պարտադրելու փորձեր:

Այդ գաղափարները հիմնական առաջ տանողները եվրոպացի պաշտոնյաներն են: Եվրահանձնաժողովը դրանում տեսնում է իր աշխարհաքաղաքական առաջադրանքները: Կարծում ենք, որ դա սխալ է, և պաշտպանելու ենք այս տեսակետը»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն ակտիվորեն հանդես է գալիս «Անդրկասպյան» գազատարի կառուցման օգտին, որը պետք է Թուրքմենստանից Կասպից ծովի հատակով հասնի մինչև Ադրբեջան (300 կիլոմետր): Թուրքմենական գազն Ադրբեջան հասնելուց հետո TANAP գազատարի միջոցով կարող է հասցվել ԵՄ-ի սահման:

Տեսանյութեր

Լրահոս