Կիպրոսի նախագահը կասեցրել է Թուրքիայի հետ երկխոսությունը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետությունը կիպարական խնդրի շուրջ բանակցությունները չի վերսկսի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել իր սադրիչ պլաններից՝ կապված կղզու բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) նավթագազային պաշարների հետախուզում սկսելու հետ:
Այս մասին երեկ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Հոկտեմբերի սկզբին Անկարան հայտարարել էր, որ Կիպրոսից հարավ՝ Միջերկրական ծովի արևելյան ջրատարածությունում, թուրքական «Բարբարոս» հետազոտական նավը հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ն իրականացնելու է նավթագազային պաշարների հետախուզում:
Թուրքական կողմը նաև երկու ռազմանավ է ուղարկել տվյալ գոտի: Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ դա Անկարայի կողմից անընդունելի սադրանք է, որը միաժամանակ հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում: Անաստասիադիսն ընդգծել է, որ իրենք մեծապես սխալվել են՝ կիպրական հարցի կարգավորման մեջ ջանքեր գորածադրելու հարցում հավատ ընծայելով Թուրքիային: