ԱՄՆ-ը մտադիր է «Իսլամական պետության» դեմ պայքարում ներգրավել Հարավ-Արևելյան Ասիայի երկրներին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պլանավորում է իր ինդոնեզական այցն օգտագործել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարում Հարավ-արևելյան ասիայի երկրներին ներգրավելու համար:
Ակնկալվում է, որ հենց իսլամականներին հակազդելը կդառնա Բրունեյի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Սինգապուրի, ինչպես նաև Ավստրալիայի դիվանագետների հետ Ջոն Քերիի հանդիպումների կենտրոնական թեման:
Մասնավորապես, Քերին մտադիր է Հարավ-Արևելյան Ասիայի երկրներին կոչ անել՝ խոչընդոտելու այդ տարածաշրջանից «Իսլամական պետության» համար նորակոչիկների հավաքագրումն ու ֆինանսավորումը: