Ի՞նչն էր Քաջարանում ամուսնու մահվան, կնոջ վիրավոր լինելու պատճառը. news.am
Քաջարանում ամուսինները թունավորվել էին շմոլ գազից, ինչի պատճառով էլ ամուսինը մահացել էր, կինը՝ վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:
Ամուսինը 37-ամյա Կարապետյանն է, կինը՝ 38-ամյա Անժելա Հարությունյանը, նրանք ունեն մի տղա՝ 12 տարեկան, ով դեպքի ժամանակ տանը չի եղել:
Քաղաքապետն ասաց, որ կնոջը տեղափոխել են Երեւան: Ըստ տեղեկությունների՝ նրանք թունավորվել են, պատճառը՝ գազի արտահոսքն է: Կինը աշխատում է դպրոցում, ամուսինն էլ՝ կոմբինատում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: