![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքցի դարբինը զրահատրանսպորտ է պատրաստել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/pic_cf173086bb11a7432776a84d02b5b0b1.png)
Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրաքցի դարբին Շաբազ Սինդին ինքնուրույն զրահատրանսպորտ է պատրաստել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարի համար:
Վարպետի խոսքերով՝ իր պատրաստած մեքենայում կա ամեն անհրաժեշտ բան: Զրահը բաղկացած է երկու շերտից՝ շարժական և անշարժ: Զրահատրանսպորտի վրա կան անցքեր՝ նրա միջից կրակ բացելու համար: Մեքենայի արագությունը կազմում է 100 կմ/ժամ:
Դարբինը հայտարարել է, որ մեքենայի պատրաստման գաղափարը հղացել է այն ժամանակ, երբ իրենց լուրջ վտանգ է սկսել սպառնալ՝ հանձինս ծայրահեղականների: Նա ընդգծել է, որ մեքենայի պատրաստման համար կարիք է ունեցել հատուկ գործիքների, սակայն ստիպված է եղել ամեն ինչ անել ձեռքով:
Այժմ նա պլանավորում է զրահատրանսպորտն անհատույց հանձնել քուրդ աշխարհազորայիններին: