Վրաստանում մի քանի հոգի գտնվում են կարանտինի մեջ՝ էբոլա վիրուսով  հնարավոր վարակվածության պատճառով

Վրաստանում մի քանի հոգի գտնվում է կարանտինում՝ էբոլա վիրուսով հնարավոր վարակվածության պատճառով, հաղորդում է  ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը՝ վկայակոչելով հիվանդությունների վերահսկողության ազգային դիտորդական  կենտրոնին:

Հաղորդվում է, որ վերջին երեք ամսում Արեւմտյան Աֆրիկայից 84 մարդ է ժամանել Վրաստան, որոնց մեծ մասը՝ Նիգերիայից: «21-օրյա վերահսկողությունից հետո նրանց մեծ մասի նկատմամբ կարանտինը հանվել է»,-ասել է կենտրոնի ղեկավարը:

Ներկայումս բժիշկների հսկողության տակ մի քանի հոգի է գտնվում: Ըստ կենտրոնի տնօրենի՝ նախնական տվյալներով նրանք առողջ են, բայց կարանտինային շրջանը նրանց նկատմամբ չի ավարտվել:

Տեսանյութեր

Լրահոս