Բաժիններ՝

Աստանայում քննարկվելու է ԵՏՄ-ի ու Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը

BNews.kz-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի վերջին Աստանա կժամանի եգիպտական պատվիրակությունը՝ քննարկելու համար Եգիպտոսի ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունները:

Եգիպտոսում Ղազախստանի դեսպան Բերիկ Արինը հանդիպել է Եգիպտոսի ինդուստրիայի ու առևտրի նախարար Մունիր Ֆահրի Աբդել Նուրի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առևտրային-տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղիները, ինչպես նաև եգիպտական պատվիրակության առաջիկա ղազախական այցը:

Աբդել Նուրի խոսքերով՝ Եգիպտոսի ու ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը թույլ կտա նոր հնարավորություններ բացել բազմակողմ հարաբերությունների զարգացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս