Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել իմ 10-ամյա որդու նկատմամբ. Լուկաշենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել իր 10-ամյա որդու նկատմամբ. «Արգելել են մուտքը: Ինչո՞ւ: Անգամ իմ որդուն: Նա ընտրություններին չի մասնակցել»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում ներառել են անգամ մի շարք անձանց, որոնք մահացել են սահմանափակիչ միջոցները սահմանելուց առաջ: