ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը մտադիր են միավորվել դաշնության մեջ և այն անվանել Անկախ պետությունների միություն
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները մտադիր են միավորվել դաշնության մեջ և այն անվանել Անկախ պետությունների միություն: Այս մասին հայտնել է Նովոռոսիայի խորհրդարանի խոսնակ Օլեգ Ցարևը:
Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ է ընտրել խորհրդարան ու ընդունել Սահմանադրություն: ԴԺՀ-ի խորհրդարանը երեկ դիտարկել է հիմնական օրենքի նախագիծը, այսօր այն կդիտարկեն ԼԺՀ-ում:
Ցարևը մանրամասնել է, որ Սահմանադրության նախագիծը բաղկացած է 8 էջից, սակայն պլանավորված է հետագայում լրացնել այն: