Բաժիններ՝

Վրաստանի վարչապետի մոտ գաղափար է ծագել Աբխազիայի վերաբերյալ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ Բաթումում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր մոտ գաղափար է ծագել Աբխազիայի վերաբերյալ, որը նա մտադիր է մոտ ժամանակներս քննարկել իշխող կոալիցիայի թիմում.

«Ինձ մոտ գաղափար է առաջացել Աբախազիայի կապակցությամբ: Ես շատ եմ մտածում նրանց՝ որպես եղբայրների ու եղբայրական ժողովրդի ճակատագրի ու ապագայի մասին: Ես դեռ զերծ կմնամ գաղափարը հնչեցնելուց, քանի որ ցանկանում եմ, որ այն նախևառաջ դիտարկվի թիմում: Դրանից հետո եթե համարենք անհրաժեշտ, ապա այն հայտնի կդառնա հասարակությանը»:

Սրանից առաջ Գարիբաշվիլին քանիցս հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է սկսել աբխազների ու օսերի հետ հաշտեցման գործընթաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս