Մայդանի և դրան հաջորդած բոլոր դեպքերի համար մեղավոր է Յանուկովիչը. Լուկաշենկո
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայի դեպքերի համար մեղավոր է նրա նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը.
«Ո՞վ է մեղավոր Մայդանի և դրան հաջորդած բոլոր դեպքերի համար: Մեղավոր է իմ շատ լավ նախկին ընկեր Յանուկովիչը: Միայն նա է մեղավոր այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»:
Այս ամենի հետ մեկտեղ Լուկաշենկոն համոզվածություն է հայտնել, որ Մայդանում տեղի է ունեցել հակասահմանադրական հեղաշրջում:
Խոսելով ուկրաինացի քաղաքական գործիչների հետ իր շփումների մասին՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ մշտապես ընդհանուր լեզու է գտել Ուկրաինայում իշխանության եկած քաղաքական գործիչների հետ: