Բաժիններ՝

Կրիմինալ հոկտեմբեր. սպանությունների դեպքերն ավելացել են (տեսանյութ). armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. Մեկ շաբաթում 4 սպանություն, 4-ն էլ հրազենի գործադրմամբ: Հոկտեմբերի 11-ին Երևանում սպանվեց 24-ամյա Լևոն Բունիաթյանը: Նախնական եզրակացությամբ սպանության պատճառը գումարի շուրջ համաձայնության չգալն էր: Բունիաթյանի դին գտել էին Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ` գնացքի գծերի մոտ` գլխի հրազենային վնասվածքով: Գործը բացահայտված է:

Նույն օրը ևս մեկ սպանություն` Վարդենիսում: 33-ամյա Արման Մանուկյանը մահացել էր շենքի բակում` որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Նախնական վարկածով կրակել էր եղբոր որդին` Վահագնը և ենթադրաբար` ընկերը` ոմն Սասուն: Վարդենիսում Մանուկյանների ընտանիքը հայտնի է «Մաշադու» անվամբ և մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում է տարբեր կրիմինալ պատմություններով: Հաջորդ օրը Սասուն Կարապետյանը ձերբակալվել է` հանցագործությունը կատարելու կասկածանքով, բայց հրաժարվել է ցուցմունք տալ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, տուգանային հրապարակ է տեղափոխվել նաև ավտոմեքենան, որից կրակել են:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս