Աբխազական երկաթուղու վերաբացման համար Վրաստանը պետք է բանակցի Աբխազիայի ղեկավարության հետ. Կարասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ Պրահայում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հանդիպման ժամանակ չի քննարկվել Դաղստանից Կախեթի ճանապարհի կառուցման հարցը:

Անդրադառնալով Աբխազական երկաթուղու վերաբացման խնդրին՝ Կարասինը հայտարարել է, որ այս հարցում կողմերի դիրքորոշումները նախկինի նման տարբերվում են միմյանցից. «Մենք կարծում ենք, որ նման հարցերն անհրաժեշտ է լուծել ուղիղ Աբխազիայի Հանրապետության ղեկավարության հետ, և եթե անհրաժեշտություն լինի, ապա մենք պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»:

Կարասինն ընդգծել է, որ շարունակվում են Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչն ամբողջովին համապատասխանում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի քաղաքացիների շահերին:

Կարասինի խոսքերով՝ երեկվա հանդիպման հիմնական մասը զբաղեցրել են Ռուսաստանի ու Աբխազիայի միջև հարաբերությունների մասին նոր պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները, որը, չգիտես ինչու, նյարդայնացրել է Վրասանի քաղաքական շրջանակներին:

Կարասինը հիշեցրել է, որ դեռևս իր ու Աբաշիձեի առաջին հանդիպման նախապատրաստման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենց հանդիպումներում չեն քննարկվելու Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս