Զավեշտալի հայտարարություններին մեկնաբանություն տալու իմաստ չկա. Ա. Սաքունցը՝ Լ. Զուրաբյանի մեղադրանքների մասին

«Ով ասաց, որ չի եղել, անդամակցումը նոր է եղել, բայց դեկտեմբերի 2-ի ակցիան մենք չե՞նք արել, դեկտեմբերի 3-ից հետո ակցիաներ չե՞նք արել, կամ հոկտմեբերի 9-ին չի՞ եղել»,- 168.am-ի հետ զրուցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց մեր հարցին՝ ինչո՞ւ որևէ բողոքի ալիք չբարձարացավ ԵՏՄ-ին դեմ արտահայտվողների կողմից հոկտեմբերի 10-ին և դրանից հետո, երբ Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին ադամակցելու պայամանգիրը:

Նա նշեց, որ առաջիկայում էլ են կազմակերպվելու բողոքի ակցիաներ. «Բնականաբար նախատեսվում են նման քայլեր ձեռնարկել»:

Մեր այդ դիտարկմանը, որ ԱԺ ՀԱԿ խմակցության անդամ Լևոն Զուրաբյանը մեղադրում է նրանց «Հայաստանի ինքնիշխանությունը ծախելու մեջ, որովհետև իրենք համարում են, որ ծախվել է Հայաստանը ու չեն բողոքում», Ա. Սաքունցն այսպես արձագանքեց. «Եկեք մի բան պայմանավորվենք, զավեշտալի հայտարարություններին մեկնաբանություն տալու իմաստ չկա արդեն: Մենք այս պահին հստակ գիտակցում ենք, որ ներկա քաղաքացիական հասարակությունն ունի ռեսուրսներ, որոնք այնքան էլ փոքրաթիվ չեն ու դա ցույց տվեց դեկտեմբերի 2-ի հանրահավաքը, ու 2-3 տասնյակ չեն հաստատ: Այդ հարցը օրակարգում գորյություն ունի, և համապատասխան գործողություններ, հայտարարություններ կլինեն»:

Մեր հարցին՝ արդեն ստորագրվել է պայմանագիրը, այս պարագայում հնարավո՞ր է ինչ-որ բան անել, Ա. Սաքունցն այպես պատասխանեց. «Միշտ էլ կարելի է, էլի է արվելու, միշտ եղել են հաշտվողներ, հարմարվողներ, և միշտ եղել են չհարմարվողներ»:

Տեսանյութեր

Լրահոս