Էբոլա վիրուսով վարակվել է 427 բուժաշխատող, ևս 236-ը մահացել է. ԱՀԿ
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Իզաբել Նուտալը հայտարարել է, որ Էբոլա վիրուսով վարակվել է 427 բուժաշխատող, ևս 236-ը մահացել է: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակվածների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ անգամ:
ԱՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Քրիստոֆեր Դայը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայում Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերը լուրջ անհանգստության տեղիք են տալիս, սակայն դրա հետ մեկտեղ քիչ հավանական է համարվում վիրուսի ամենուրեք տարածումը.
«Մենք վստահ ենք, որ Հյուսիսային Ամերիկայում ու Արևմտյան Եվրոպայում, ուր առողջապահության համակարգերը լավ զարգացած են, քիչ հավանական է համաճարակի առաջացումը»: