Եվրախորհրդարանում անցկացվել է «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները» թեմայով կոնֆերանս
Eunews.az լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները» թեմայով կոնֆերանս: Միջոցառման հիմնական նպատակը հանդիսացել է Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ապրելու պայմանների մասին հետազոտություն ներկայացնելը:
«Մարդու իրավունքներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Վիլի Ֆոտրեն հայտարարել է, որ Ադրբեջանում գոյություն ունի ազգային փոքրամասնությունների ավելի քան 15.000 ներկայացուցիչ, սակայն էթնիկ խմբերի միջև խառնամուսնությունները հանգեցնում են նրանց միջև սահմանների վերացմանը.
«Ադրբեջանում բնակվում է 120.000 ռուս, որոնք առաջին անգամ Ադրբեջան են ժամանել 1800 թվականին: Ռուսների երկրորդ ալիքն Ադրբեջան է հասել ռուս-պարսկական պատերազմից հետո: Ռուսների երրորդ ալիքը եկել է ԽՍՀՄ-ի կողմից ադրբեջանական տարածքները զավթելուց հետո»:
Ֆորտրեն հավելել է, որ Ադրբեջանում բնակվում են հրեաների երեք տարբեր խմբեր և գործում է 6 սինագոգ: