Վրաստանը պետք է պաշտպանի ՌԴ-ի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները. Սաակաշվիլու կուսակցություն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որը ներկայումս խորհրդարանական փոքրամասնություն է, Վրաստանի խորհրդարանին առաջարկել է կտրուկ բանաձև ընդունել Աբխազիայում Ռուսաստանի վերջին գործողությունների կապակցությամբ:

Կուսակցության կարծիքով՝ պայմանագիրը, որը Մոսկվան մտադիր է ստորագրել Սուխումի հետ, բոլոր հիմքերից զրկում է Աբաշիձե-Կարասին բանակցությունների ձևաչափի շարունակման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ամեն տիպի չարաշահումները:

Դրա հետ մեկտեղ կուսակցությունը կողմ է արտահայտվում Ժնևյան բանակցությունների պահպանմանը: Կուսակցությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել միջազգային օրակարգում Ղրիմի հարցի հետ ներառել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը:

Սաակաշվիլու կուսակցությունը կարծում է, որ Վրաստանը պետք է պաշտպանի Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս