Բաժիններ՝

Պորոշենկոն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել Միլանում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Դոնբասի հակամարտության ու գազային հարցի կարգավորման հարցը: Հեռախոսազրույցը նախաձեռնել է ուկրաինական կողմը:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, ըստ որի՝ կողմերը հաստատել են, որ պատրաստ են հանդիպել հոկտեմբերի 16-17-ին Միլանում կայանալիք «Ասիա-Եվրոպա» գագաթաժողովի (ACEM) շրջանակներում: Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Պորոշենկոն ու Պուտինը հաստատել են հրադադարի ու զորքերի հետ քաշման մասին պայմանավորվածության պահպանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս