ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան վերսկսել են բանակցությունները
Հարավկորեական Yongհap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի միջև բանակցություններ են սկսվել ապառազմականացված գոտում, որը բաժանում է երկու երկրներին: Այս մասին հայտնել են գործակալության իրազեկ աղբյուրները:
Գեներալների մակարդակով բանակցությունները տեղական ժամանակով ժամը 10.00-ին մեկնարկել են Փհանմունջ սահմանակետում: Սակայն այս ամենի պաշտոնական հաստատումը բացակայում է Փհենյանի դիրքորոշման պատճառով, ով ցանկանում է գաղտնի պահել բանակցությունների վերսկսումը:
Բանակցությունների նպատակը Կորեական թերակղզում լարվածության մակարդակի նվազեցումն է: Աղբյուրները պնդում են, որ հանդիպման նախաձեռնողը Փհենյանն է: