Էբոլա վիրուսով վարակվածների թիվը շաբաթվա վերջին կհասնի 9000-ի. ԱՀԿ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շաբաթվա վերջին Էբոլա վիրուսով վարակվածների թիվը կհասնի 9000 մարդու: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը.
«Ներկա դրությամբ վարակվածների թիվը կազմում է 8914 մարդ: Շաբաթվա վերջին մենք կհատենք 9000-ի շեմը»: Էբոլա վիրուսը շարունակում է տարածվել Սիեռա Լեոնեի, Գվինեայի ու Լիբերիայի տարածքում: