Բաժիններ՝

«Սերն ամենահամով բանն է աշխարհում, երբ էլ ուզենաս` կամուսնանաս»

asparez.am-ը գրում է. Թագուհու եւ Վարդանի համատեղ կյանքը սկսվել է Գյումրու տուն ինտերնատում եւ արդեն ունի 3 տարվա պատմություն: Թագուհուն մենակ ու տխուր չթողնելով`Վարդանն համարձակ քայլի է գնում. ամուսնության առաջարկ է անում Թագուհուն` վերջինիս ամուսնու մահից հետո:

Թագուհու կյանքը Գյումրու տուն-ինտերնատում սկսվել է 42 տարեկանից, այստեղ ապրում է արդեն 16 տարի: Նրա ծնողները եղել են Բեյրութից, իսկ նա ծնվել ու մեծացել է Երեւանում: Առաջին անգամ Թագուհին ամուսնանում է տուն-ինտերնատում`գյումրեցի Պետրոս անվանել են նաեւ Վալոդ Բիշարյանի հետ, ով, Թագուհու պատմելով, ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հորեղբոր թոռը կամ հորեղբոր որդին է եղել: Պետրոս Բիշարյանի մահից հետո էլ Թագուհին չի մերժում Վարդանի ամուսնության առաջարկը:

«Ես Լեննականից եմ, ընտանիք ունեցել եմ, բայց բաժանվել եմ, գնացի Ղարաբաղ, կռվա Ղարաբաղում… Ասկերան, Քելբաջար, Ֆիզուլի: Ակարդիոն նվագող եմ. Չուլոչնին ենթավարպետ եմ աշխատել, արդուկի գործարանն եմ աշխատել, քաղաքի մեջ, գլուխս չեմ գովա, էպեջա տղա էի, ոչ թե գողական, այլ շնորհքի հարցով,-իրեն այսպես է ներկայացնում 64-ամյա վարդանը, ով ինտերնատում է արդեն 6 տարի,- հետո, որ եկա կռվից, ընձի սին` արի քեզի օգնություն տանք, ըսի` ընձի օգնություն պետք չէ, ով որ ինվալիդ տղա է, հիվանդ, դոմիկի մեջ կապրի, իմ օգնությունս կուտաք իրանց` իմ կողմիցս…»-Վարդանը հակիրճ ավարտում է իր անցած կյանքի որոշ պատմություններ:

Սենյակում լռություն է, Թագուհին փրկում է իրավիճակն ու դարակից հանում ամուսնու նվիրած խնամքի պարագաները, ցույց տալիս սենյակի պատերին փակցված իր ու ամուսնու բարեկամների լուսանկարներ, ազգականների անունները թվարկում ու վերջիններիս հետ կապված պատմություններն հիշում:

2011-ի հուլիսի 30-ից մինչ այժմ ինտերնատի սենյակներից մեկում Վարդանն ու Թագուհին ապում են համերաշխ, խոստովանում են` վեճեր, անհամաձայնություններ մինչ այժմ չեն եղել:

«Մենք մոտիկ էինք, կերթայի կօգնեի, ամուսինը որ մահացավ, ինքն էլ դժբախտացավ, ըսի՝ մենակ չթողնիմ էդ աղջկան, ասի` արի քովս, իրար հետ ամուսնանանք, ես քեզի պահեմ, ինքը թոշակ չի առնի, ինքը համաձայնվեց, ամուսնացանք, լավ ենք հմի, մեռնիմ Աստծոն››,-ասում է Վարդանը, իսկ կինը` Թագուհին, շարունակում ամուսնու կիսատ խոսքը,- «Ինքը ինձ հավանեց, ես էլ` իրեն: Մեկս մեկիցս չենք նեղենա, ըդպես բան չկա, շատ լավ է»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս