Միասեռականներն օժտված են տաղանդով ու ունեն արժանիքներ. կաթոլիկ հոգևորականներ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վատիկանում Հռոմի-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդը կոչ է արել հարգանք ցուցաբերել միասեռականների ու ոչ ավանդական կողմնորոշմամբ զույգերի հանդեպ: Հոգևորականների կարծիքով՝ այդպիսի միություններն ունեն դրական ասպեկտներ:
Սինոդի մեկշաբաթյա նիստի, որին մասնակցել է 200 եպիսկոպոս, արդյունքներով, ընդունված փաստաթղթի տեքստում նշված է, որ միասեռականներն օժտված են տաղանդով ու ունեն արժանիքներ, որոնք նրանք կարող են առաջարկել քրիստոնեական աշխարհին, և որ նրանք հաճախ են այցելում եկեղեցի:
Հոգևորականների կարծիքով՝ եկեղեցին պետք է մարտահրավեր նետի իրեն, և միասեռականների համար առաջարկի եղբայրական տիրույթ՝ առանց վնասելու ամուսնության ու ընտանիքի հարցերում կաթոլիկ դոկտրինին: