Չինաստանին ձեռնտու է Ռուսաստանի մեկուսացումը. Bloomberg
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ին ու Եվրոպային դիմադրելու անհրաժեշտությունը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարկադրել՝ նպաստելու արևելքում իր խոշորագույն մրցակցի ուժեղացմանը:
Ուկրաինայի դեպքերի պատճառով հայտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուսաստանը ներդրումների հարցում շեշտը դնում է Չինաստանի վրա, որոնց կարիքը նա զգում է ռեցեսիան կանխելու համար: Դրա հետևանքը կլինի չինական ճնշմանը զիջումների գնալն ու Պեկինին արտոնյալ մուտք տալ այնպիսի ոլորտներում, որոնց նա ամենաշատն է ցանկանում:
Խոսքը գնում է հումքի ու ժամանակակից զենքի մասին: Հրապարակումների համաձայն՝ ռուբլին անկում է ապրել մինչև ռեկորդային նշաձողի, իսկ օտար ներդրումները չքանում են.
Դրա հետ կապված՝ Ռուսաստանում չինական ներդրումներ ներգրավելը կարող է ուժեղացնել նրա կախվածությունը բնական պաշարներից ու ձախողել տնտեսության դիվերսֆիկացման ուղղությամբ կառավարության ջանքերը: Այսօր, երբ Պուտինն Արևմուտքից շրջվել է դեպի Արևելք, Չինաստանն առավելագույն օգուտներ է ստանում ռուսական կարիքներից:
Չինաստանը շարունակում է առաջին հերթին շահագրգռված մնալ հումքի արդյունահանմամբ և ոչ թե Ռուսաստանին օգնելով՝ սեփական տնտեսությունը դիվերսֆիկացնելու համար:
Եվ թեև ռուս-չինական հարաբերություններն ամրապնդվում են, դա մեծ հաշվով հիշեցնում է հաշվարկային և ոչ թե սիրո արդյունքում ամուսնության, քանի որ երկու կողմից էլ պահպանվում են կասկածանքները: