Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել «Կարս-Իգդիր-Նախիջևան» երկաթուղու կառուցման մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել «Կարս-Իգդիր-Նախիջևան» (ԿԻՆ) երկաթուղու կառուցման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը:

Նրա խոսքերով՝ թուրք մասնագետները ներկայումս նախագծում են Կարս և Նախիջևան քաղաքները երկաթուղային ճանապարհով միմյանց կապելու նախագիծը: Պանախովը հավելել է, որ այդ աշխատանքներին մասնակցում են նաև տեղի մասնագետները.

«ԿԻՆ երկաթուղու մեծ մասն անցնում է Թուրքիայի տարածքով: Նախիջևանի տարածքում նախատեսված է կառուցել մոտ 13 կիլոմետրանոց հատված: Բացի այդ, անհրաժեշտ է Նախիջևանում վերակառուցել 160 կիլոմետր երկարությամբ երկաթուղի: Նախագիծը մանրակրկիտ մշակվելուց հետո կներկայացվի կառավարությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս