Թուրքիան շարունակելու է ներդրումներ անել Վրաստանի էներգետիկայի սեկտորում. Թաներ Յըլդըզ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է ներդրումներ անել Վրաստանի էներգետիկայի սեկտորում:
Թուրքական երկու ընկերություններ՝ «Չալիք Հոլդինգը» ու «Ախլաթչի գրուպը», 500 միլիոն դոլարի համաձայնագիր են ստորագրել Վրաստանի կառավարության հետ, որն առնչվում է երեք հիդրոէլեկտրակայանների կառուցմանը:
Յըլդըզի խոսքերով՝ ստորագրված համաձայնագրերը կբարելավեն երկու երկրների միջև համապատասխան կապերը: Հոկտեմբերի 11-ին Ջավախքում բացվել է թուրքական ներդրումներով կառուցված Փարվանայի հիդրոէլեկտրակայանը, որին ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ու Թաներ Յըլդըզը: