Բաժիններ՝

Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ՝ կապված ԵՏՄ-ին միանալու հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությանը միանալու կապակցությամբ բանակցություններ է սկսելու Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, որոնք առնչվելու են այդ կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների փոփոխմանը:

Այդ նորմը նշված է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրում: Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն տարածվում ԵՏՄ-ի անդամ մյուս երկրների վրա:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը մաքսատուրքերից կազատի ռազմական նշանակության արտադրանքը, որը ներկրվելու է 2015-2022 թվականներին: Այդ նորմը նույնպես նշված է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրում: Այդ արտոնությունն առնչվելու է Հայաստանի զինված ուժերի համար նախատեսված արտադրանքին, որի համարժեքը չի արտադրվում միության անդամ մյուս երկրներում:

Բացի այդ, մաքսատուրքերից կազատվեն նաև մինչև 2022 թվականի ավարտը Հայաստան ներկրվելիք քաղաքացիական ուղղաթիռների ու ինքնաթիռների մի շարք տեսակները, ինչպես նաև ատոմակայանի կառուցման ու արդիականացման համար ներկրվող ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս