Սեուլը հավելյալ զինուժ է տեղակայել Դեղին ծովի կղզիներում՝ կապված ԿԺԴՀ-ի սպառնալիքների հետ
Ռուսական ТАСC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան հավելյալ զինուժ է տեղակայել Դեղին ծովում գտնվող կղզիներում, որոնց մոտով անցնում է միջկորեական ծովային սահմանը:
Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն՝ ընդգծելով, որ դա իրականացվել է ԿԺԴՀ-ի կողմից ռազմական աճող սպառնալիքների ֆոնին:
Զորքերի մարտունակության բարձրացման համար սահմանային կղզիներ են ուղարկվել Chiron Man շարժական զենիթա-հրթիռային համալիր ու զրահատեխնիկա: Միաժամանակ մշակվել է պատասխան գործողությունների պլան՝ կապված ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սադրանքների հետ: