Բաժիններ՝

ԵՏՄ-ը և ԵՄ-ը վաղ թե ուշ կհանգեն խորը գործընկերության. Խրիստենկո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) և ԵՄ-ը վաղ թե ուշ կհանգեն ջանքերի միավորմանն ու «խորը գործընկերության»՝ ազատ առևտրի զարգացման համար:

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն: Մեկնաբանելով Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի զարգացնելու գաղափարի հեռանկարներին՝ Խրիստենկոն հայտարարել է, որ Եվրասիական ու Եվրոպական միությունների միջև նման խոշոր նախագիծը բացարձակապես անհրաժեշտ է, դա կլինի հեռանկարային նպատակ:

Խրիստենկոն հստահություն է հայտնել, որ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում առկա սառնությունն անխուսափելիորեն անցնելու է, սակայն հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս