Էրդողանը Պուտինի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ իր ցավակցություններն է հայտնել հոկտեմբերի 5-ին Գռոզնիում կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:
Էրդողանը կարևորել է ահաբեկչության ամեն դրսևորումների դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Թուրքիան պայքարում է PKK-ի ու «Իսլամական պետության» դեմ: Էրդողանը բարձրացրել է Ղրիմի թաթարների հարցը:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգի խնդիրներ: Նշվել է, որ մինչև տարեվերջ կայանալու է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որը հանդիսանում է երկկողմ հարաբերությունների զարգացման ամենակարևոր մեխանիզմներից մեկը: