Բաժիններ՝

Հայաստանի ու ԵՏՄ-ի միջև ընդհանուր սահմանների բացակայությունը խնդիր չէ. Խրիստենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ընդհանուր սահմանների բացակայությունը խնդիր չէ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն.

«Մենք սովորաբար սահմանի մասին խոսում ենք այն ժամանակ, երբ հիշում ենք ապրանքների մասին: Սակայն Եվրասիական միությունը քառաստիճան ազատություն է. ապրանքներ, ծառայություններ, կապիտալ, աշխատուժ:

Վերջին երեք գործոնների համար սահմաններն ունեն ամենափոքր նշանակություն ու կարևորություն: Դա համար էլ ընդհանուր սահմանների բացակայությունը որևէ խոչընդոտ չի ստեղծի ինտեգրման համար:

Ֆինանսական բազմաթիվ ծառայություններ դարձել են էլեկտրոնային, «վիրտուալ», ինչը հավելյալ կմեղմացնի ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս