Ջավախքում ստորգետնյա թաքստոցում հայտնաբերվել է 128 տանկային արկ և այլ զինամթերք
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իրավապահները ստորգետնյա թաքստոցում հայտնաբերել են ավելի քան 100 տանկային արկ և մոտ 4000 ականի դետոնատոր: Դրանք հայտնաբերվել են երկրի հարավում գտնվող Սամցխե-Ջավախքում, որը սահմանակից է Հայաստանին ու Թուրքիային:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ առգրավվել է 128 տանկային արկ, 3969 հակատանկային ականի դետոնատոր և 15.480 պայթուցիչ: Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածով (պայթուցիկների ու զինամթերքի ապօրինի պահպանում):