Բաժիններ՝

Բաչո Ախալայային վերջնականապես արդարացրել են գործերից մեկով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել երկրի պաշտպանության նախկին նախարար ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի արդարացման դատավճիռը՝ կապված հատուկջոկատայիններին ծաղրելու ու անմարդկայնորեն վերաբերվելու գործի հետ:

Այս մասին հայտարարել է Ախալայայի փաստաբան Մալխազ Վելիջանաշվիլին: Գերագուն դատարանը երեկ դիտարկել է Վրաստանի դատախազության հայցը և վճռել, որ հիմքեր չկան դա դիտարկման նպատակով ընդունելու համար, ինչը նշանակում է, որ արդարացման դատավճիռը մնում է ուժի մեջ:

Թբիլիսիի քաղաքային դատարանն ապացույցների բացակայության պատճառով տվյալ գործով Ախալայային արդարացրել էր 2013 թվականի հոկտեմբերին:

Հետագայում այդ որոշումն ուժի մեջ է թողել Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը: Ախալայային մեղադրում էին 2012 թվականի օգոստոսի 18-ին 7 հատուկջոկատայինի կտտանքների ենթարկելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս