Բաժիններ՝

Դա ոչ թե հաճոյանալ է, այլ գողություն. Apple-ի դիզայներ

Ջոնաթան Այվին, ով ստեղծել է iPhone-ի, iPad-ի, iPod-ի և Apple-ի այլ ապրանքների դիզայնը, առանձնապես չի ուրախացնում այն փաստը, որ այլ ընկերություններ հաճախ պատճենահանում են այդ սարքերի արտաքին տեքը։

Vanity Fair-ը նախօրեին միջոցառում էր կազմակերպել, որին ներկա գտնվող Այվին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում Xiaomi-ի արտադրանքին (դրանցից ոմանք շատ նման են Apple-ին)։ Նա պատասխանել է, որ ընդհանուր առմամբ նմանակումը ոչ թե հաճոյանալ է, այլ գողություն. «Գեղեցիկ սարքը, որն այլանդակ ձևի է աշխատում, հիմարություն է»։

Այս տարվա սկզբին Xiaomi ընկերության փոխնախագահ Հյուգո Բարրան հերքել էր, որ իրենք պատճենահանել են Apple-ի դիզայնը։ Սակայն չինական ընկերության արտադրանքի և Apple-ի նմանությունը շատ դեպքերում աչք է ծակում։

xiaomi

Իհարկե, աշխարհում կան մեծ թվով չինական փոքր ընկերություններ, որոնք  «կլոնավորում են» Apple-ի սմարթվոններն ու պլանշետները։ Սակայն Xiaomi-ն առանձնահատուկ դեպք է, քանի որ ընկերությունը շատ արագ աճեց և այժմ համարվում է սմարթֆոնների ամենահայտնի արտադրողներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս