Բաժիններ՝

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցում հաջողվել է փոխզիջման գալ. Նազարբաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են բոլոր իրավական ու տնտեսական հարցերը:

Այս մասին երեկ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.

«Հաջողվել է տվյալ հարցի շուրջ գալ փոխզիջման, որը մենք բարձրացրել ենք նրբանկատորեն: Խոսքը գնում է այն սահմանների շրջանակի մասին, որում Հայաստանը միանալու է (ԵՏՄ-ին): Ղազախստանը խոչընդոտներ չի տեսնում ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս