Եղիսաբեթ II թագուհին Անջելինա Ջոլիին պատվավոր տիկնոջ տիտղոս է շնորհել (լուսանկարներ)
Dailymail-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիին Սուրբ Միքայելի եւ Սուրբ Գեորգիի մեդալով է պարգեւատրել՝ նրան շնորհելով թագավորական տիկնոջ տիտղոս (ինչը համարժեք է տղամարդկանց համար ասպետական կոչմանը): Այսպիսով թագուհին գնահատել է դերասանուհու մարդասիրական աշխատանքը եւ կոնֆլիկտային գոտիներում սեռական բռնության դեմ պայքարում նրա ներդրումը:
Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուկինհեմյան պալատում: Սակայն նշվում է, որ Ջոլին, լինելով ԱՄՆ քաղաքացի, չի կարողանա օգտագործել այդ կոչումը: