Մի շարք երկրներ ու տարածաշրջանային կառույցներ հետաքրքրված են ԵՏՄ-ով. Պուտին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ մի շարք երկրներ ու տարածաշրջանային կառույցներ հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միությամբ (ԵՏՄ): Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ ստացվել են տասնյակ առաջարկներ, որոնք առնչվում են առևտրի արտոնյալ ռեժիմներ հաստատելուն: Սրանից առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հույս էր հայտնել, որ Ղրղզստանը ԵՏՄ-ին կանդամակցի մինչև 2015 թվականը: