Նազարբաևը հուսով է, որ Ղրղզստանը ԵՏՄ-ին կմիանա այս տարի
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/download-21.jpg)
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հույս է հայտնել, որ Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի մինչև 2015 թվականը.
«Համաձայնագիրը դեռ վավերացրել է միայն երեք երկիր՝ Ղազախստան, Բելառուս ու Ռուսաստան: Սակայն դռները մնում են բաց: «Ճանապարհային քարտեզը» կյանքի է կոչվում»: Հայաստանն արդեն իսկ միացել է Եվրասիական տնտեսական միությանը: