Թուրքիայում քրդերի բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 38-ի
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի՝ Սիրիայի քրդաբնակ Քոբանիի քաղաքի դեպքերի կապակցությամբ Թուրքիայի քրդերի կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ ցայժմ ձերբակալվել է 1024 մարդ: Նրանցից 58-ին դատարանի որոշմամբ կալանավորել են:
Ընդգծվում է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են 35 քաղաքում, դրանց ժամանակ զոհվել է 38 մարդ, որոնցից 2-ը ոստիկաններ են: Այս տվյալները հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Վիրավորների թիվը կազմել է 221 քաղաքացիական անձ և 130 անվտանգության աշխատակից (125 ոստիկան և 5 ժանդարմ):
Նա հիշեցրել է, որ Թուրքիան բաց է պահել իր սահմանը՝ դրանով իսկ Քոբանիի քրդերին ընձեռելով փրկվելու հնարավորություն: Ալայի տվյալներով՝ Քոբանիի մոտ 200.000 բնակիչներից 180.000-ն ապաստան են գտել Թուրքիայում:



